Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չգիտի՝ ինչպես են հանգուցյալ Ժվանիայի կադրերը հայտնվել սոցիալական ցանցում

12:38 • 20.03.14

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն դեռ չգիտի, թե ինչպես են հանգուցյալ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի կադրերը հայտնվել սոցիալական ցանցում, հաղորդում է Грузия Online-ը:

 

«Մենք դեռ չգիտենք՝ ինչպես են տարածվել այդ կադրերը: Ես կոչ եմ անում դադարեցնել այդ թեմայով շահարկումները: Սպասենք հետաքննության արդյունքներին»,- նշել է նախարարը:

 

Զուրաբ Ժվանիան Վրաստանի վարչապետն է եղել 2003-2005թվականներին։ Մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին։ Նրա մահվան հանգամանքները հետաքննվում են Վրաստանի նոր իշխանությունների կողմից։