Պայթյուն Գյումրիում, 53-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել

17:17 • 21.03.14

Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում մարտի 20-ին, ժամը 14.50-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն:


Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:


Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: