Նախկին պաշտոնյաների տներում խուզարկությունների արդյունքում հարյուր-հազարավոր դոլարներ են առգրավվել. Արսեն Ավակով
Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության բյուջետային միջոցների յուրացման գործով քրեական հետաքննության շրջանակում այսօր` մարտի 21-ին, Ուկրաինայի ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել պաշտոնյաների տներում:
Ինչպես հաղորդում է УНИАН-ը` այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը: Խուզարկման արդյունքում կանխիկ գումարային միջոցներ են առգրավվել Ուկրաինայի Պետական անասնաբուժական և բուսասանիտարական ծառայության առաջին տեղակալից` 1 մլն 717 հազար դոլարի և 9000 եվրոյի չափով, ինչպես նաև` ագրարային քաղաքականության նախկին նախարարի մոտ` 286 հազար դոլարի չափով:










