ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Կիև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ուրբաթ կայցելի Կիև, կայցելի Մայդանում ընտրված և Գերագույն ռադայի կողմից հաստատված իշխանությունների հետ, հայտնում է Взгляд-ը:
Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը կդարձվի Ուկրաինայի շուրջ ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
Երեկ Բան Կի-մունն այցելել էր Մոսկվա, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել նույն իրավիճակը, ըստ աղբյուրի՝ ասել, որ կիսում է Ուկրաինայում ռուսախոս բնակչության իրավունքների ոտնահարման շուրջ մտահոգությունը:
Միևնույն ժամանակ Բրյուսել է այցելել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այնտեղ նախատեսվում է ստորագրել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Այս 900 էջանոց փաստաթղթով նախատեսվում է քաղաքական համագործակցություն, փոխգործակցություն ահաբեկչության դեմ պայքարում և այլն:










