Հս. Կորեայում գիտնականին ինքնասպանության են հասցրել՝ ընտանիքի հետ հանդիպմանը լաց լինելու համար. Chosun Ilbo
The Chosun Ilbo-ն հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի հայտնի մաթեմատիկոսներից Չո Յու Գենը 2004-ին ինքնասպան է եղել իշխանությունների մեղքով։
Հյուսիսկորեացի փորձագետները տեղեկացրել էին, որ գիտնականը մահացել է թմրանյութի գերդոզավորումից։ Մաթեմատիկոսի մահվան պաշտոնական պատճառ է համարվել սրտի նոպան։
Սակայն, ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ The Chosun Ilbo-ին հղումով, 2000թ.-ին բաժանված ընտանիքի հետ հանդիպումից հետո նա իշխանությունների կողմից քննադատության է ենթարկվել՝ մոր հետ հանդիպման ընթացքում լաց լինելու համար։
Չո Յու Գենը 50 գիտական գրքերի ու 80 հոդվածների հեղինակ է և ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկը։










