ՌԴ Պետդուման առաջարկում է գումարային փոխանցումների համար օգտագործել միայն ռուսական համակարգեր

17:52 • 21.03.14

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Րեզնիկն «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքի մեջ փոփոխություններ է կատարել, որոնք կապահովեն Ռուսաստանի տարածքում բանկային գործարքների անխափանությունը, գրում է gazeta.ru-ն:

 

Օրենքի նախագիծն առաջարկում է արգելել Ռուսաստանի տարածքներից դուրս վճարային համակարգերի օպերացիոն կենտրոնների և վճարային կլիրինգային կենտրոնների տեղակայումը: Բացի այդ, օպերատորները և վճարային համակարգի այլ մասնակիցներ այլևս չեն կարողանա միակողմանի կերպով դադարեցնել գումարային միջոցների փոխանցման ծառայությունների տրամադրումը:

 

Ավելի վաղ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերն առանց նախազգուշացման դադարեցրել են իրականացնել վճարային գործարքներ «Россия» բանկի և «СМП-банк»-ի հաճախորդների համար: