Ուկրաինան կզրկվի գազի համար զեղչից. Կրեմլ

15:36 • 21.03.14

Ղրիմի միանալուց հետո Մոսկվան այլևս հիմք չի տեսնում գազի համար զեղչ տրամադրել Կիևին, որն արվում էր Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի տեղակայման դիմաց:

 

«Այժմ այն չի կարող կիրառվել ոչ դե-յուրե, ոչ դե-ֆակտո»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեդոմոստի» թերթին, գրում է dw.de-ն:

 

Ղրիմում ռուսական նավատորմի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը՝ 1.000 խորանարդ մետր գազի համար 100 դոլարի չափով զեղչի դիմաց, ստորագրվել էր Խարկովում 2010 թվականի ապրիլին: Այդ զեղչով Ուկրաինան 2013 թվականին գազի 1.000 խորանարդ մետրի համար վճարում էր մոտ 400 դոլար:

 

2013 թվականի վերջին Վիկտոր Յանուկովիչի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո Կրեմլում պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս մի զեղչի մասին: Սակայն մարտի սկզբին «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը հայտարարեց, որ պարտքերը չվճարելու պատճառով ապրիլից որոշվել է զեղչը չերկարաձգել: