Ճապոնիան 2014-ի համար ռեկորդային բյուջե է հաստատել՝ 936 մլրդ դոլարի չափով

00:44 • 21.03.14

Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է 2014-ի ֆինանսական տարվա պետական բյուջեն, որի չափը ռեկորդային է և կազմում է 936.2 մլրդ դոլար:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով, դա երկրի պատմության մեջ հաստատված ամենամեծ բյուջեն է: Միևնույն ժամանակ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել՝ պետական պարտատոմսեր թողարկելով:

 

Երկրորդ տարին անընդմեջ ավելանում են պաշտպանության համար արվող ծախսերը, որի համար հատկացվել է 48.8 մլրդ դոլար:
2015-ի ֆինանսական տարվա բյուջետային նախահաշիվները հաստատվել են նախատեսվող սպառողական հարկերի մինչև 8 տոկոս բարձրացման ֆոնին: Հարկաչափը բարձրացվելու է այս տարվա ապրիլի 1-ից:


Պետբյուջեի մեծացմամբ կառավարությունը հույս ունի մեղմել հարկային բարեփոխման բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա: