Քաբուլում զինյալները ներխուժել են 5-աստղանի հյուրանոց. կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաքում զինված մարդիկ ներխուժել են 5-աստղանի Serena հյուրանոց և կրակ բացել ճաշող մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Կա 9 զոհ:
Զոհերի թվում են 4 արտասահմանցի և 2 երեխա: Կա վեց վիրավոր, որոնց թվում է նաև մի աֆղանստանցի պատգամավոր: Հատուկ ուժերը սպանել են հարձակվողներից չորսին, որոնք անչափահասներ են եղել: Նրանք թաքնվել են զուգարանում, ապա 3 ժամ անց անցել հարձակման:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Serena-ն մեծ ժողովրդականություն է վայելում Աֆղանստանի արտասահմանցի հյուրերի շրջանում, գտնվում է երկրի նախագահի նստավայրից 1 կմ հեռու:










