ԱՄՆ-ում մուսուլմանները դիմել են դատարան՝ Empire State Building-ի տանիքին աղոթելու արգելքի պատճառով

17:14 • 21.03.14

Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դատարան հայց է ներկայացվել մի ընկերության դեմ, որն էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի 102 հարկանի հանրահայտ Empire State Building երկնաքեր։ 

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հայցում նշվում է, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել էսքկուրսիայի ժամանակ 4 մուսուլմանի աղոթել երկնաքերի տանիքին և ուժով նրանց դուրս են հանել։

 

Հաղորդվում է, որ Թիրմիզիների ընտանիքը՝ հայրը, մայրը և 2 երեխաները, երեկոյան էքսկուրսիայի ժամանակ ցանկացել են տանիքի անկյուններից մեկում ծնկաչոք աղոթել՝ ոչ ոքի չխանգարելով, սակայն անվտանգության աշխատակիցները խանգարել են նրանց ու ամբողջ ընտանիքին դուրս հանել շինությունից։

 

Այժմ մուսուլման ընտանիքը պահանջում է դրամական փոխհատուցում տրամադրել՝ իրենց իրավունքները ոտնահարելու համար։