Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները. մասնակցում են նաև Ուկրաինան ու Հայաստանը
Բուլղարիայի արևելքում սկսվել են ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների զորավարժությունները, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
Զորավարժություններին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Սերբիան և Մոլդովան։
Saber Guardian անվանումն ստացած զորավարժությունները տեղի են ունենում Բուլղարիայի արևելքում գտնվող զորավարժարանում։
Զորավարժություններին մասնակցում է 700 զինծառայող՝ ՆԱՏՕ-ից և դաշինքի գործընկեր այլ պետություններից։
ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ջեսի Գրենդջերի խոսքով՝ զորավարժությունները պլանավորված են եղել դեռևս մինչև Ուկրաինայում իրավիճակի սրումը։










