Նյու Յորքում ֆլեշմոբի մասնակիցներն արաբական լոշիկներ են պարզել՝ հաջակցություն սիրիացիների

09:46 • 21.03.14

Նյու Յորքի Թայմս սքուեր հրապարակում անցկացված ֆլեշմոբի մոտ 100 մասնակից ավանդական արաբական լոշիկներ է պարզել՝ հաջակցություն Սիրիայի քաղցած բնակիչների, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ֆլեշմոբը կազմակերպել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինցիների աջակցությանն ուղղված մերձավորարևելյան գործակալությունը։ Մասնակիցները բարձրացրել են լոշիկները, կարծես փոխանցում են այն Սիրիայի «Յարմուկ» ճամբարի և երկրի այլ քաղցած բնակիչներին։

 

Հրապարակի հսկայական էկրաններից մեկի վրա հայտնվել է, հավանաբար, ամենահայտնի լուսանկարներից մեկը, որն արվել է Սիրիայի 3-ամյա պատերազմի ընթացքում։ Ամբողջ աշխարհում տարածված լուսանկարում պատկերված են «Յարմուկի»՝ Դամասկոսի շրջակայքում պաղեստինցի փախստականների ճամբարի բնակիչները, որոնք հերթ են կանգնել հումանիտար օգնություն ստանալու համար։

 

Կազմակերպությունում նշում են, որ Նյու Յորքի գլխավոր հրապարակում այդ լուսանկարը տեղադրելու գումարը նվիրաբերել է մի հովանավոր, որը ցանկացել է անհայտ մնալ։

Image: About 75 participants assembled in Times Square on Thursday evening to support the people of Yarmouk