Ադրբեջանն Իրանին է հանձնել 11 իրանցի կալանավորի

09:22 • 21.03.14

Ադրբեջանն Իրանին է հանձնել այդ երկրի 11 քաղաքացիների, որոնք ազատազրկման էին դատապարտված Ադրբեջանում, հայտնում է APA-ն: 

 

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Այնն ասել է, որ այդ գործընթացն իրականացվել է երկու երկրների միջև կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Եվ՝ Նովրուզի տոնի առիթով, որը նշվում է մուսուլմանական երկրներում:

 

Իրանցի կալանավորներին Իրանին են հանձնել Ադրբեջան - Իրան սահմանին:

 

Ըստ աղբյուրի՝ նման փոխանակման պատճառն այն է, որ կալանավորների հարազատների համար Ադրբեջանում նրանց այցելելը նյութական խնդիրներ է հարուցում:

 

Դիվանագետները հույս են հայտնել, որ առաջիկայում նաև այլ քաղաքացիներ կհանձնվեն Իրանին: Նրանց թիվը Ադրբեջանում 210 է: Նրանց մեծ մասն ազատազրկված է թմրանյութերի առքուվաճառքի համար: