Պետերբուրգը Ռուսաստանի կազմից դուրս բերելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հայց է ներկայացվել
Սանկտ Պետերբուրգի պետական ընտրական հանձնաժողով հայց է ներկայացվել՝ քաղաքը Ռուսաստանի Դաշնության կազմից դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Նախաձեռնությունը պատկանում է վերջերս ստեղծված երիտասարդական ժողովրդավարական «Գարուն» շարժմանը։
«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ դիմումի մեջ երկու հարց կա.
1) Դուք կո՞ղմ եք Պետերբուրգի վերամիավորմանը Եվրոպային՝ Լիխտենշտեյնի իշխանության կոմունայի իրավունքի շրջանակներում։
2) Դուք կո՞ղմ եք 1992թ.-ի Պետերբուրգի օրենսդրության վերականգնմանն ու Պետերբուրգի կարգավիճակին՝ որպես ՌԴ մաս։
Փաստաթուղթն ընդունվել է, գրանցվել և պատասխան կստանա 30 օրվա ընթացքում։ Եթե դիմումում թերություններ չհայտնաբերվեն, այն կփոխանցեն Օրենսդիր ժողովին, և եթե այն հաստատի հանրաքվեի գաղափարը, կազմակերպիչները ստիպված կլինեն 40 հազար ստորագրություն հավաքել։
Ակտիվիստները, սակայն, չեն կարծում, որ գործը դրան կհասնի։ Նրանց գլխավոր նպատակն է ցույց տալ, որ ներկայիս Ռուսաստանում հարաքվեները գրեթե հնարավոր չեն, այսինքն՝ չի գործում Սահմանադրության համապատասխան հոդվածը, որն ապահովում է քաղաքացիների իրավունքը՝ հանրաքվեի ճանապարհով կամքը թելադրելու։
Ակտիվիստներից Նիկոլայ Արտեմենկոն նշել է, որ ինքը քաղաքային ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացնում արդեն յոթերորդ անգամ, և միշտ մերժվել է։










