ՌԴ դրոշը բարձրացվել է Ղրիմի 72 ուկրաինական զորամասում
Ղրիմում 72 զինվորական ստորաբաժանումներ և Ուկրաինայի զինված ուժերի մաս կազմող հաստատություներ, որոնց թվում՝ 25 օժանդակ նավատորմի նավեր և Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 ռազմական նավեր, բարձրացրել են ՌԴ դրոշը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով:
Ղրիմի Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից «Ռազմական գիտելիքների, Ղրիմի Հանրապետության ռազմական կազմավորումների և զինվորական վարչության զինծառայող հանդիսացող ՌԴ քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերի և նրանց կողմից զինծառայություն անցնելու փաստաթղթերի վավերացման մասին» հրամանագրի ստորագրումից հետո 72 զորամասերի, Ուկրաինայի ՊՆ նավերի և հաստատությունների ղեկավարները որոշում են կայացրել ինքնակամ անցնել ՌԴ Զինված ուժերի շարքերը՝ հետագա զինծառայությունն անցնելու համար:
Տվյալ կայազորերում և նավերում հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել ՌԴ դրոշի բարձրացման և ՌԴ օրհներգի կատարման արարողությունները:










