Visa-ն և Mastercard-ն անսպասելի դադարեցրել են սպասարկումը Ռուսաստանում

10:46 • 21.03.14

Visa և Mastercard վճարային համակարգերն անակնկալ ձևով դադարեցրել են գործարքները «Россия» բանկի հետ, հայտնում է Дождь հեռուստաընկերությունը:

 

Դա տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման: Ընկերությունները մարտի 21-ի առավոտյան պարզապես դադարեցրել են վճարման գործարքներ կատարել նշված բանկի հետ՝ ասելով, որ դա պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով:

 

Բանկում ասել են, որ ամեն ինչ անում են հաճախորդներին պատճառած անհարմարությունները վերացնելու համար. առայժմ նրանք կարող են գումարներ ստանալ «Սոբինբանկից», վարկային կազմակերպությունից: