Ռուսաստանը կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակի ընդլայնմանը. Ռուսաստանի ԱԳՆ

18:07 • 21.03.14

Ռուսաստանը հետ չի մնա և կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկի ընդլայնմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ria.ru-ն:


«Որպես Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման համար «պատիժ»՝ ռուս պաշտոնատար անձանց, պատգամավորների և բիզնեսի ներկայացուցիչների պատժամիջոցների ցանկը ընդլայնելու մասին մարտի 20-ին ԱՄՆ վարչակազմի հայտարարած որոշումը հիասթափություն և ափսոսանք է առաջացնում: Մենք, բնականաբար, հետ չենք մնա և կոշտ կպատասխանենք, ինչպես դա արդեն եղել է ոչ առաջին անգամ՝ կապված ավելի վաղ կիրառված պատժամիջոցների հետ: Վաշինգտոնում չպետք է պատրանքներ ստեղծեն. ամերիկյան «շահերի» տեսանկյունից» պատժամիջոցների արդյունավետությունը զրոյական է: Իսկ այդ անպատասխանատու գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերություններին անխուսափելիորեն վնաս կհասցնեն»,- ասված է հայտարարության մեջ: