Ռուսական կողմը 200 տեղանոց քվոտա է իջեցնում հայաստանցիների համար՝ ՌԴ բուհերում ուսանելու համար
Ռուսական բուհերը 2014/2015 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում են ընդունելություն ուսանողական, բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով:
Ծրագիրն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության կողմից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Հայաստանի համար հատկացված է 200 տեղի քվոտա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» -ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Կալինինը:
«Իհարկե, ռուսական բուհերում սովորողների համար որոշակի առաջնայնություն կլինի, սակայն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի հետաքրքրությունները բավարարելն է: Իսկ որոշակի մասնագիտություններով կադրեր պատրաստելու պատվերը իջեցնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Այսինքն՝ այդ մասնագիտությունները, որոնք հատկացվում են հայկական կողմին, հատկացվում են հասցեագրված, հատուկ կարիքների համար»,-նշեց Մարկ Կալինինը:
ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը հայտարարեց, որ հայտերի համար կամ պետք է դիմել ՀՀ կրթության նախարարություն, կամ՝ «Ռոսսոտրուդնեիչեստվո»-ի գրասենյակ:










