Ղրիմի բնակիչները ռուսական անձնագրեր կստանան 3 ամսվա ընթացքում

08:25 • 21.03.14

ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովը տեղեկացրել է, որ Ղրիմ թերակղզու բոլոր բնակիչները կկարողանան ռուսական անձնագրեր ստանալ 3 ամսվա ընթացքում։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, Ժուկովի կարծիքով՝ 3 ամիսը լիովին բավարար ժամկետ է, որպեսզի բոլոր ղրիմցիները նոր անձնագրեր ստանան։ Միևնույն ժամանակ պաշտոնյան հիշեցրել է, որ թերակղզու բնակիչներն իրավունք ունեն հրաժարվել ռուսական քաղաքացիությունից, ինչը հարկավոր է անել 1 ամսվա ընթացքում։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, ըստ որի արդյունքների՝ թերակղզին դուրս է եկել Ուկրաինայի կազմից ու միացել Ռուսաստանին։ Մարտի 18-ին Ռուսաստանն ու Ղրիմը համաձայնագիր են ստորագրել, որով Սևաստոպոլը ևս ներառվել է ՌԴ կազմում։