Ռուսաստանում փոկի մոլորված ձագն օգնության համար սողալով ավան է հասել
Լոմոնոսովկի շրջանի Լեբյաժե ավանի բնակիչը հինգշաբթի իր տան դիմաց գորշ փոկի ձագի է հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է NewsMail.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով, տղամարդը, լսելով շան հաչոցը, բակ է դուրս եկել, որտեղ էլ հայտնաբերել է ծովային կենդանուն: Շունը փոկին վնաս չի հասցրել:
Ինչպես նշվում է՝ տնից մինչև Ֆիննական ծոցի ափ մոտ 100 մետր տարածություն է, սակայն մեկ շաբաթական փոկը հաջողել է սողալով անցնել այդ տարածությունն ու անցնել պարսպի վրայով: Ըստ Կենդանիների վերականգնողական կենտրոնի ղեկավար Վյաչեսլավ Ալեքսեևի՝ փոկերին հատուկ է ինքնափրկման ուժեղ ձգտումը. հայտնվելով դժվարության մեջ՝ նրանք կարող են թռչկոտել, ակտիվ շարժվել, ուժեղ ձայն հանել՝ ուշադրություն գրավելու համար:
Սակայն մասնագետները մտահոգվում են փոկի ձագերի համար, որոնք այնքան էլ շարժուն չեն և կարող են աննկատ մնալ:
Սա չորրորդ դեպքն է, երբ ափից հեռու փոկի են հայտնաբերում:










