Դա նշանակում է, որ Սիբիրում արձակուրդս չեղյալ կհամարվի. ամերիկացի սենատորը՝ ՌԴ պատժամիջոցների մասին

09:18 • 21.03.14

ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը հայտարարել է, որ չի վախենում Ռուսաստանի պատժամիջոցներից, քանի որ նա այնտեղ ակտիվներ չունի, որ սառեցվեն, հայտնում է Взгляд-ը։

 

«Այդ պատժամիջոցները նշանակում են, որ իմ գարնանային արձակուրդը Սիբիրում չեղյալ է համարվում, «Գազպրոմում» արժեթղթերը՝ կորած, իսկ Մոսկվայում գաղտնի բանկային հաշիվը՝ սառեցված»,- Twitter-ում գրել է ՄքՔեյնը։

 

Նա հայտնվել է ամերիկացի այն 9 գործիչների թվում, որոնց նկատմամբ ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Սպիտակ տան քայլի. ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 20 ռուս քաղաքական գործչի ու գործարարի, որոնց մուտքն ԱՄՆ կարգելվի, իսկ ակտիվները կսառեցվեն։