ՄԱԿ-ը պատրաստ է Ղրիմին ապառազմականացված գոտու կարգավիճակ տալ

18:00 • 21.03.14

ՄԱԿ-ը մտադիր է Ղրիմին ապառազմականացված գոտու կարգավիճակ տալ. այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո, գրում է comments.ua-ն։

 

«Մենք պայմանավորվել ենք Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ստեղծել ապառազմականացված գոտի»,- ասել է նա։

Իր հերթին Բան Կի Մունն ընդգծել է Կիևի և Մոսկվայի միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ «Որքան երկար է ձգվում կառուցողական երկխոսությունը, այնքան աճում է իրադարձությունների անկառավարելիության ռիսկը»,- ասել է նա։

 

Բան Կի Մունը կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են բարդացնել առանց այն էլ ոչ կայուն իրավիճակը։