ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են Twitter-ի արգելափակումը Թուրքիայում

11:30 • 21.03.14

Թուրքիայում Twitter-ի արգելափակմանն են անդրադարձել ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։

 

ԱՄՆ պետքարտուղարությունը մտավախություն է հայտնել Թուրքիայում քաղաքացիական հասարակության ապագայի վերաբերյալ։

 

Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ սոցիալական մեդիայի արգելափակումը շատ մտահոգիչ են համարում։

 

«Ժողովրդավարություններն ուժեղանում են հասարակությունից հնչող ձայների բազմազանությամբ։ Ազատ և անկախ մեդիան ժողովրդավարության, բաց հասարակության կարևոր տարրն է»,-ասել է նա։

 

Վաշինգտոնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն սկսել են հաղորդագրություններ պատրաստել՝ դատապարտելու Թուրքիայում Twitter-ի արգելքը։

 

Եվրամիության՝ թվային ռազմավարության հարցերով պատասխանատու Նելի Քրոեսնն իր հաղորդագրության մեջ գրել է. «Թուրքիայում Twitter-ի արգելքն անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է։ Թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա որպես գրաքննություն է ընկալելու»,-գրել է նա։

 

Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Թուրքիայի տարածքում արգելափակվել է Twitter սոցիալական կայքը