Ուկրաինան Ռուսաստանին 16 միլիարդ դոլար է պարտք. Մեդվեդև
Ռուսաստանին ունեցած Ուկրաինայի պարտքը 16 միլիարդ դոլար է։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Վլադիմիր Պուտինին է տեղեկացրել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորում է Interfax.ru-ն:
«Ուկրաինան բավական մեծ պարտք ունի Ռուսաստանի Դաշնությանը՝ ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ»,- պարզաբանել է Մեդվեդևը:
«Կարծում եմ՝ մենք այդ փողերը չենք կարող կորցնել այն հաշվարկով, որ մեր բյուջեն նույնպես ունի իր դժվարությունները»,- նշել է նա և առաջարկել քննարկել այդ հարցերը սահմանված կարգով:
Մեդվեդևի խոսքով՝ այդ պարտքի մեջ է մտնում 3 միլիարդ դոլարը, որ նախկինում տրամադրվել է Ուկրաինային եվրաբոնդերի գնման տեսքով, ինչպես նաև «Գազպրոմի»-ին ունեցած մոտ 2 միլիարդ պարտքը։ «Այդկերպ, պարտավորությունների ընդհանուր ծավալը հասնում է զգալի գումարի»,- ասել է Մեդվեդևը:










