Վենետիկն ընտրել է Իտալիայից անկախանալը
Վենետիկի բնակիչները հանրաքվեի միջոցով ընտրել են Իտալիայից անկախանալը. բնակիչների 60%-ը քվեարկել է անկախացման օգտին, գրում է pravda.ru-ն։
Իտալական Վենետո շրջանում, որի մայրաքաղաքը Վենետիկն է, 2.2 մլն ընտրողներ կողմ են քվեարկել Իտալիայից անջատմանը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի վենետիկցիներին հնարավորություն էր ընձեռվել մասնակցել հանրաքվեին և կողմ կամ դեմ արտահայտվել սեփական պետության ստեղծմանը։ Քվեարկությունը կազմակերպել էր «Վենետոյի անկախություն» կուսակցությունը։
Ինչպես նշել է շրջանի նահանգապետ Լուկա Զայան, շրջանը Հռոմին մոտ 71 մլրդ եվրո հարկ է տալիս, այն դեպքում, երբ Իտալիայի շրջանների գրեթե կեսը պաշտոնապես հասցվել են սնանկության։ Ըստ ԶԼՄ-ների՝ քվեարկությունն իրավաբանական ուժ չի ունեցել։
Ինչևէ, «Վենետոյի անկախություն» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է հասնել իրական հանրաքվեի անցկացման իրավունքին։










