Երևանում վրաերթի են ենթարկել 77-ամյա և 64-ամյա կանանց
«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց մարտի 20-ին, ժամը 12.10-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը ժամը 16.30-ի սահմաններում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքերի առթիվ կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։










