Յանուկովիչի որդուն կասկածում են Մայդանը ցրելու գործողություններին ներգրավվածության համար

11:24 • 21.03.14

Կիևի Մայդանը, ինչպես նաև Զապորոժյեի բողոքի ցույցը հունվարի 26-ին ցրելու գործողություններին կարող է ներգրավված լինել Ալեքսանդր Յանուկովիչը՝ պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Այդ վարկածը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Զապորոժյեի շրջանի դատախազ Ալեքսանդր Շացկին:
«Իրավապահ մարմիններն ունեն նյութեր, որոնցից վարկածներ են ենթադրվում, որ Կիևի, ինչպես նաև Զապորոժյեի Մայդանի ցրման գործողությունը մշակել է Ուկրաինայի նախկին նախագահի ավագ որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը»,- ասել է Շացկին:

 

Նա նաև հաստատել է, որ շրջանային իշխանության ներկայացուցիչները ներգրավված են եղել այսպես կոչված «տիտուշկաների» հանցավոր խմբավորումներին (Յանուկովիչի աջակիցները) ներքաշելու մեջ՝ խաղաղ ցույցերի ժամանակ զապորոժցիներին և լրագրողներին զանգվածային ծեծի ենթարկելու համար: