ԱՄՆ-ի ԱԱԳ-ն լրտեսել է Չիանաստանի ընկերություններին և քաղաքական գործիչներին. ԶԼՄ-ներ

23:29 • 22.03.14

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը էլեկտրոնային լրտեսում է իրականացրել չինական կոորպորացիաների և որոշ քաղաքական գործիչների նկատմամբ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Spiegel-ին` ում հաջողվել է ծանոթանալ Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերին:

Մասնավորապես՝ ԱԱԳ-ն լրտեսել է Չինաստանի նախկին ղեկավար Հու Ձինթաոյին, մի շարք նախարարությունների, բանկերի և հեռահաղորդակցման ընկերությունների:

Ազգային անվտանգության գործակալությունն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Huawei technologies ընկերությանը, որի տարեկան շրջանառությունը գերազանցել է 35 մլրդ եվրոն: