Չինաստանն անհետացած Boeing-ի ենթադրյալ բեկորների մասին տվյալներ է հրապարակել

17:02 • 22.03.14

Չինաստանը Հնդկական օվկիանոսում հայտնաբերված օբյեկտների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որոնք կարող են անհետացած Boeing 777 օդանավի բեկորները լինել։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Չինաստանի գիտության, տեխնոլոգիաների, արդյունաբերության և ազգային պաշտպանության վարչության կայքում։

 

Չինական արբանյակից ստացված լուսանկարների համաձայն, որոնք արվել են մարտի 18-ին, երևում են 22/13 մետր չափերով խոշոր օբյեկտներ։ Դրանք գտնվում են Հնդկական օվկիանոսում՝ 120 կմ հեռու այն վայրից, որտեղ հայտնաբերվել էին 2 այլ բեկորներ, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր Ավստրալիան։

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ին։ Օդանավում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը։