Առնվազն 2.000 ուկրաինացի զինծառայող որոշել է լքել Ղրիմը

17:15 • 22.03.14

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարին հնարավորություն տալ Ուկրաինայի Զինված ուժերի անձնակազմին, որը ցանկություն է հայտնել լքել Ղրիմի Հանրապետության տարածքը, կազմակերպված մեկնել Ուկրաինայի տարածք, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

 

Ընթացիկ տարվա մարտի 21-ի դրությամբ, Ղրիմում գտնվող Ուկրաինայի զինուժի ավելի քան 18.000 զինծառայողներից առնվազն 2.000-ն Ուկրաինա վերադառնալու ցանկություն է հայտնել։