Ֆրանսիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ
Փարիզը կտրուկ քննադատել է Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը և խոստովանել, որ նման հանգամանքներում համագործակցությունը ՌԴ-ի հետ անհնար է, գրում է segodnya.ua-ն։
Մինչ օրս Ֆրանսիայում չկար Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցման վերաբերյալ միասնական կարծիք։ Նման պլանների մասին երկրի ԱԳՆ-ն հայտարարել է մի քանի օր առաջ, սակայն պաշտպանության նախարարությունը դեմ էր՝ հաշվի առնելով պետբյուջեի ենթադրյալ վնասները։










