Ֆյուլեն հայտնել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման հնարավոր ժամկետը

15:21 • 22.03.14

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ստորագրվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից մեկ ամիս անց, գրում է Обозреватель-ը։

 

«Այո, այն ամենակարևորն է, սակայն միևնույն ժամանակ մենք տեսնում ենք ազնիվ և ազատ նախագահական ընտրությունների անցկացման կարևորությունը։ Եվ մենք հույս ունենք, որ ընտրություններից մեկ ամիս անց կարող ենք հայտնվել լավագույն վիճակում՝ ստորագրման գործընթացն ավարտելու համար»,- ասել է Ֆյուլեն։

 

Նա նաև նշել է, որ ուկրաինական կառավարության, Գերագույն ռադայի և ողջ ուկրաինացի ժողովրդի առաջ շատ հարցեր կան դրված, այդ թվում՝ Ղրիմի ճգնաժամը։

 

Հիշեցնենք, որ երեկ ստորագրվել է ԵՄ- Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։