Գյումրիում մարտի 15-ի սպանությունը նախապատմություն ուներ, որը սկսվում է Թուրքիայից (տեսանյութ)
Մարտի 15-ին Գյումրիի «Մուշ 2» թաղամասում ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքայանի կողմից խորթ հոր՝ ազգությամբ քուրդ, 54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինի դիտավորյալ սպանությունը ունի նախապատմություն, որը սկսվել է Թուրքիայում:
Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը, ներկայացնելով այլ մանրամասներ:
«Ինքը Թուրքիայի քաղաքացի է եղել, որին համարել եմ իմ թշնամին և մինչև առ էսօր համարում եմ իմ թշնամին»,-ոստիկանության տեսախցիկի առաջ ասում է Մաքսիմ Բաքոյանը:
Նրա մորաքույրը պատմել է, որ սպանություն կատարողի խորթ հայրը նրա մորը տարել էր Թուրքիա, որտեղ ստիպել էր կրոնափոխ լինել:
«Ինքը չէր փոխել, մենք եզդի ենք, մեր կրոնն անփոխարինելի է, իրիկունը կռիվ էր եղել, քուրս արդեն հելել էր, որ էրեխեքի հետ վերադառնա Հայաստան, բռնել կրակել էր»,-ասել է մորաքույրը:
Հիշեցնենք, որ Եզդիների համաշխարհային միության» նախագահ, Հայաստանում եզդիական համայնքի նախագահ Ազիզ Թամոյանը Tert.am-ի հետ զրույցում հատնել էր, որ սպանությունը կատարած Մաքսիմ Բաքոյանի նկատմամբ իրավապահները պետք է ավելի ներողամիտ լինեն, հաշվի առնելով նրա քայլի դրդապատճառները,և Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության առանձնահատկությունները:
«Իրաքի մեջ երբ ապրում էինք, ժամանակին մեզ թույլատրել են վրեժ առնել, վրեժ առնելու համար մեզ ոչինչ չէր հասնում… Բայց հիմա օրենքները փոխվել են, բայց նաև պետք է հաշվի առնել ազգային առանձնահատկությունները, ավանդույթները: Ինչպես մեր Կառավարությունը հաշվի առավ աղջիկներին 16 տարեկանում ամուսնացնելու մեր սովորությունը»,-ասել էր Ազիզ Թամոյանը:










