Իրաքի նախագահի թիկնապահը լրագրողի է սպանել
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի անվտանգության աշխատակիցներից մեկը լրագրողի է սպանել, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Գործակալության տվյալների համաձայն՝ մարդասպանը Թալաբանիի՝ Բաղդադի կեցավայրը հսկող անվտանգության աշխատակիցներից է, իսկ նրա զոհը՝ «Ազատ Իրաք» ռադիոյի գլխավոր խմբագիր Մուհամմեդ Բիդայվին։
Կրակ է բացվել այն ժամանակ, երբ լրագրողի և իրավապահի միջև վեճ է ծագել։ Պատճառի մասին չի հաղորդվում։
Աշխատակիցը դեպքի վայրից փախուստի է դիմել։










