Ռուսաստանը Ղրիմի իրավիճակում ՆԱՏՕ-ի թույլտվության կարիքը չունի. Գրուշկո

13:00 • 22.03.14

Ղրիմի իրավիճակի շուրջ գործողությունների համար Ռուսաստանը ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի թույլտվության կարիքը չունի, դաշինքը պետք է ճանաչի հանրաքվեի արդյունքները, հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է Взгляд-ը:

 

«Մեզ պետք չէ ՆԱՏՕ-ից կամ ԵՄ-ից թույլտվություն, որպեսզի գործենք միջազգային իրավունքին համապատասխան: Ղրիմի հանրաքվեն եղել է բացարձակորեն օրինական: Կարծում եմ՝ դաշինքը, որն իրեն անվանում է ժողովրդավարական պետությունների ակումբ, պետք է ճանաչի այդ փաստը և Ղրիմի ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը»,- ասել է Գրուշկոն Բրյուսելում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթի դրույթներին: