Սաակաշվիլին հրավիրվել է Վրաստանի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության

12:46 • 22.03.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է երկրի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի քրեական գործերով հարցաքննության, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Այդ մասին լրագրողներին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ նա պետք է գլխավոր դատախազություն այցելի մարտի 27-ին։

 

Գործերի թվում է նաև երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը։

 

Սաակաշվիլին զբաղեցրել է Վրաստանի նախագահի պաշտոնը 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբերը: