Յուլյա Տիմոշենկոն Գերագույն ռադան «անպիտանների հավաքատեղի» է անվանել

13:31 • 22.03.14

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե պետք է անհապաղ նոր ընտրություններ անցկացնել, քանի որ ներկայիս Գերագույն ռադան նման է «անպիտանների հավաքատեղիի», հայտնում է НТВ հեռուստաալիքը։

 

«Թող ների ինձ Աստված, սակայն այդ անպիտանների հավաքատեղին պետք է անհապաղ փոխել։ Այն, ինչ տեղի է ունենում այժմ, իրավունք չունի խորհրդարան կոչվելու։ Պետք է անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացվեն»,-ասել է նա։

 

Վերջերս ազատություն ստացած նախկին վարչապետը նաև նշել է, որ Ուկրաինան շուտով կվերադարձնի Ղրիմը։ «Դա կարճ ժամանակի հարց է»,-ասել է նա և հավելել, որ Ղրիմում ռուսական ուժերի համար այժմ դժվար է։