Ահաբեկիչները սպառնացել են գետնին հավասարեցնել թուրք-սիրիական սահմանին գտնվող դամբարանը, եթե Թուրքիայի դրոշը չիջեցվի
Թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում դիրքեր զբաղեցրած ահաբեկիչները՝ «Իրանի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումից, սպառնացել են գետնին հավասարեցնել Սուլեյման շահի դամբարանը, եթե դրա վրայից անմիջապես չիջեցվի թուրքական դրոշը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, ահաբեկիչները Youtube-ով տեսանյութ են տարածել՝ պահանջելով Շանլըուրֆայի տարածքում գտնվող դամբարանի վրայից հանել դրոշը։
Ահաբեկիչներն իրենց պայմանը կատարելու համար թուրքերին 3 օր ժամանակ են տվել։
«Եթե 3 օրվա ընթացքում թուրք զինվորները չդատարկեն Սուլեյման շահի դամբարանն ու չիջեցնեն Թուրքիայի դրոշը, դամբարանը գետնին կհավասարեցնենք»,-ասել է խմբավորման խոսնակը։










