ԱՄՆ-ում դեռահասը կրակ է բացել ուղևորներով լի ավտոբուսում
Դեռահասը Նյու Յորքի Բրուկլին շրջանում կրակ է բացել ավտոբուսի մեջ՝ սպանելով ուևորներից մեկին. տեղեկացնում է Взгляд-ը։
14-ամյա կասկածյալն ավտոբուսում մի քանի կրակոց է արձակել։ Ուղևորներից մեկը՝ 39-ամյա Էնջել Ռոջասը գլխին ստացած վնասվածքից տեղում մահացել է։ Ավտոբուսի այլ ուղևորների շրջանում տուժածներ կան, թե ոչ, չի հաղորդվում։
Ոստիկանության կարծիքով՝ դեռահասը, ում անունը չի ճշտվում, ցանկացել է կրակել այլ մարդու վրա և Ռոջասին սպանել է պատահաբար։
Տեղի ունեցածից հետո նա փորձել է թաքնվել վախեցած ուղևորների շրջանում, սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Այժմ քննիչները փորձում են պարզել, թե որտեղից է դեռահասը զենք վերցրել և ինչո՞ւ է կրակել հասարակական տրանսպորտում։










