Իտալական Վենետոն անկախանում է
Իտալիայի Վենետո շրջանի բնակիչները, որի մայրաքաղաքը Վենետիկն է, ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել Իտալիայի կազմից դուրս գալուն: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ Libero Quotidiano-ին հղումով:
Նախօրեին այդ շրջանում ավարտվել է ինտերնետ-հանրաքվեն, որի գլխավոր հարցը եղել է հետևյալը. «Ցանկանո՞ւմ եք, արդյոք, որ Վենետոն դառնա անկախ և ինքնիշխան դաշնային հանրապետություն»:
Հանրաքվեին մասնակցած ավելի քան 2 մլն մարդուց (ընտրողների 73 տոկոսը) անկախ պետության օգտին քվեարկել է 89 տոկոսը:
Էլեկտրոնային քվեարկության նախաձեռնողներն արդեն հայտարարել են Իտալիայից անջատվելու ընթացակարգի մեկնարկը: Բացի այդ՝ մշակվում է պաշտոնական մակարդակով հանրաքվեի անցկացման նախագիծ:
Ավելի վաղ հանրաքվեի կազմակերպիչները հայտարարել էին միակողմանի անկախություն հայտարարելու մտադրության մասին:










