Ռուսաստանի գործողությունները Ղրիմում հարյուրավոր միլիարդ դոլարի «գողություն» են. Յացենյուկ

09:41 • 22.03.14

Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայցեր կներկայացնի Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Այդ մասին մարտի 21-ի երեկոյան հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յանցենյուկը, հաղորդում է lenta.ru-ն: Յացենյուկը պնդում է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում «գողություն» են, ընդ որում «խոսքը գնում է հարյուրավոր միլիարդ դոլարների մասին»:


Ուկրաինայի իշխանությունները մտադիր են «ամենակարճ ժամկետներում» դիմել միջազգային դատարաններ, բացատրել է Յացենյուկը Facebook-ի իր էջում: Քաղաքական գործիչը հայտնել է, որ «այժմ լուրջ բանավեճ է գնում այն առնչությամբ, թե ինչպիսին է Ռուսաստանի ֆինանսական պատասխանատվությունը Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների համար»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի զինված կողոպուտ է իրականացրել՝ «ազգայնացնելով Ուկրաինայի պետական սեփականության տասնյակ օբյեկտներ»: