Ռամզան Կադիրովը հոր անունով մզկիթ է բացել Երուսաղեմի մոտ

18:19 • 23.03.14

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հանգուցյալ հոր՝ Ահմաթ Կադիրովի անվան փողոցում նրա իսկ անվան մզկիթ է բացել Երուսաղեմի մերձակայքում՝ Աբու Ղոշում:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` բացման հանդիսավոր արարողությանը Աբու Ղոշի մի քանի հազար բնակիչ է հավաքվել, որոնց նախնիները մի քանի հարյուրամյակ առաջ Երուսաղեմ են եկել Կովկասից:

 

«Մենք դեմ ենք ահաբեկչությանը, խաղաղության կողմնակից ենք». այս բովանդակությամբ արաբերեն, ռուսերեն, եբրայերեն պաստառներով, Կադիրովների դիմանկարներով են դիմավորել Ռամզան Կադիրովին:

Կադիրովն ասել է, որ Ալլահի կամքով` 500 տարի առաջ իրենց մարդիկ տեղափոխվել են Երուսաղեմ, և հիմա նորից իրենք այնտեղ են ու կառուցում են: Նա ասել է, որ այդ նախագիծը ապացույց է՝ իրենք չեն դավաճանել իրենց ավանդույթներին:

 

Կադիրովի մզկիթը ամենամեծ մզկիթներից է Իսրայելում. ունի չորս 50 մետրանոց մինարեթ, հսկայական ոսկյա գմբեթ, նախատեսված է  3000 հոգու համար:

ԶԼՄ-ների տվյալով՝ կառուցումն արժեցել է 10 մլն ԱՄՆ դոլար, որի 2/3-րդը տրամադրել են Չեչնիայի հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները: