Մեծ Բրիտանիայի իրավական համակարգում առաջին անգամ շարիաթի օրենքներ են ներառել

19:40 • 23.03.14

Մեծ Բրիտանիայի իրավական համակարգն առաջին անգամ համալրվել է շարիաթի օրենքներով: Մարտին նոր պաշտոնական ուղեցույց է հրատարակվել իրավաբանների համար:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը`այս մասին հաղորդում է Sunday Times օրաթերթը: Խոսքը բրիտանացի իրավաբանների կողմից իսլամական իրավունքի նորմերին համապատասխան կտակի կազմման ծառայության մատուցման մասին է:


Ինչպես մեկնաբանում է պարբերականը` Անգլիայի և Ուելսի իրավաբաններին փոխանցված ուղեցույցը «ցուցումներ է տալիս, թե ինչպես պետք է կազմվեն կտակները, որ համապատասխանեն իսլամի ավանդույթներին` միաժամանակ վավեր համարվելով բրիտանական օրենքով»: Այն առաջարկում է «հեռացնել կամ փոփոխել ստանդարտ (բրիտանական) իրավաբանական տերմինները»: Խորհուրդ է տրվում նաև վերջին կամքի մասին շարադրանքում ներառել Ալլահի հավատքի մասին հայտարարագիրը, որը պետք է կազմվի տեղի մզկիթում: