ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ «Էբոլա» տենդը ներթափանցել է Գվինեայի մայրաքաղաք

22:41 • 23.03.14

Գվինեայի Հանրապետությունում բռնկված «Էբոլա» տենդի վիրուսը ներթափանցել է երկրի մայրաքաղաք Կոնակրի:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով, համապատասխան տվյալները կիրակի հրապարակել է ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՍԵՖ» Միջազգային մանկական հիմնադրամը:


«Վերջին մի քանի օրերին մահացու հեմոռագիկ տենդը արագորեն տարածվել է մի շարք համայնքներում` հասնելով նաև մայրաքաղաք», - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:


ՅՈՒՆԻՍԵՖ-ից հիշեցրել են, որ «Էբոլա» տենդն արդեն 59 մարդկային կյանք է խլել այն պարագայում, վիրուսը հայտնաբերվել է Գվինեայի 80 բնակիչների մոտ: