ԱՄՆ-ում կրկեսից 3 փիղ է փախել`ջարդրտելով մի շարք մեքենաներ
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում կրկեսից երեք փիղ է փախել` ջարդրտելով մի շարք մեքենաներ:
Ինչպես տեղեկացնում է Lifenews.ru-ն` կենդանիներին վանդակներ քշել հաջողվել է 45 րոպե հետո միայն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կենդանիները փախել են վարժեցնողից, սակայն նրանց չի հաջողվել դուրս գալ կայանատեղիի դարպասներից: Իսկ մեքենաները տուժել են կենդանիներին ետ տանել փորձելու ժամանակ:
Փղերի տերերը վստահեցնում են, որ կենդանիներին վախեցրել է ամբոխի աղմուկը: Կենդանիների առողջական վիճակն ստուգելուց հետո կրկեսի ներկայացուցիչները հայտնել են, որ «արտիստները» կմասնակցեն ներկայացումներին` ինչպես նախատեսված էր:










