ԱՄՆ-ում կրկեսից փախած փղերը ջարդուփշուր են արել մեքենաները

10:57 • 23.03.14

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի կրկեսներից մեկից փախուստի է դիմել 3  մեծ փիղ, որոնք սկսել են ջարդուփշուր անել հարևանությամբ կայանված մեքենաները։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, NBC հեռուստաալիքին հղումով, փղերը փախել են կրկեսի հետևի մուտքից՝ ներկայացման ժամանակ։

 

Սակայն մինչ աշխատողները կկարողանային նրանց բռնել ու ետ բերել, կենդանիները զգալի նյութական վնաս են հասցրել մի քանի վարորդի՝ կոտրելով նրանց մեքենաների ապակիներն ու դռները։

 

Հաղորդվում է, որ անկախ այս միջադեպից կենդանիները վաղն արդեն ելույթ կունենան կրկեսի նոր ծրագրում։