Ուկրաինայի վարչապետը չի մեկնի Հաագա
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հետաձգել է իր այցը Հաագա, որպեսզի զբաղվի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններով, հայտնում է Gazeta-ն:
Յացենյուկը համապատասխան հայտարարություն է արել Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստին: Հաագայում նախատեսվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի նախաձեռնած լուսանցքային հանդիպումը Ղրիմի շուրջ զարգացումների հարցով:
«Վաղը, վաղը չէ մյուս օրը կվերանայենք ցուցիչները, ծրագրում ենք վերջնական բանակցություններ անցկացնել և վերջնական որոշումներ կայացնել»,- հայտարարել է Յացենյուկը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԱՄՀ-ն ցանկանում է 15 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչը կարվի ապրիլի երկրորդ կեսին:










