Օբաման եվրոպական ճակատ է բացում. Gazeta

14:21 • 23.03.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ՌԴ-ին Ղրիմի միացման շուրջ ստեղծված իրավիճակը հաջորդ շաբաթ կքննարկվի Հաագայում, հայտնում է Gazeta-ն՝ որակելով դա եվրոպական ճակատի բացում:

Խոսքը Միջուկային անվտանգության գագաթնաժողովի մասին է, որին ներկա կլինի 53 պետության ներկայացուցիչ: Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լավրովը: Դրա շրջանակներում էլ կկայանա Մեծ յոթնյակի ոչ պաշտոնական հանդիպումը:

Քննարկումը կանցկացնի մեծ յոթնյակը: Աղբյուրը չի բացառում, որ կքննարկվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, սակայն ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն դիմի ազդեցության այնպիսի միջոցների, որոնք իսկապես զգայուն կլինեն ռուսաստանյան տնտեսության համար: Փորձագետները կանխատեսում են նաև, որ հազիվ թե Ռուսաստանին իսկապես դուրս թողնեն Մեծ ությակից:

Ավելի վաղ Ուկրաինական կողմը հայտարարել էր, թե ցանկանում է զբաղեցնել Ռուսաստանի տեղը Մեծ յոթնյակի վերածված Մեծ ությակում:

Վաշինգտոնն արդեն իսկ մարտի 20-ին պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի դեմ, Ռուսաստանը խոստացել էր կոշտ պատասխան տալ: