Վաճառքի կհանվի աշխարհի ամենաբացառիկ նամականիշը
Այս տարվա հունիսին Նյու Յորքում Sotheby's աճուրդում վաճառքի կհանվի մի լեգենդրար նամականիշ, որը լրատվամիջոցները անվանում են աշխարհի ամենաբացառիկ նամականիշը, հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ նման որակումներ է անում նաև աճուրդի տունը:
Խոսքը ութանկյուն «Բրիտանական վարդագույն Գվինեա» նամականիշի մասին է, որը գնահատվում է 19 մլն դոլար: Հետաքրքրական է, որ նամականիշի անվանական արժեքը հավասար է ընդամենը մեկ սենթի:
Նամականիշի ոչ պաշտոնական անվանումն է «Ֆիլատելիայի արքայադուստր»:










