Գերմանիայում առգրավվել է Վատիկան ուղարկված թմրանյութ՝ պահպանակների մեջ

16:12 • 23.03.14

Գերմանիայում առգրավվել են պահպանակների մեջ պահ տրված թմրանյութը, որն ուղարկվել էր Վատիկան, հայտնում է France-Presse-ը:

Ըստ աղբյուրի՝ Լայպցիգի օդանավակայանում Գերմանիայի մաքսային ծառայությունը բռնագրավել է Վատիկանի հասցեով ուղարկված փաթեթը, որում կոկային է եղել: Թմրանյութը տեղադրված է եղել 14 պահպանակների մեջ:

Թմրանյութի ընդհանուր քաշը 350 գրամ է եղել, արժեքը՝ 55.200 ԱՄՆ դոլար:

Իշխանությունները ծանրոցը հանձնել են իրավապահ մարմիններին: Կատարվածը հետաքննում է Ինտերպոլը: